Վիտոր Ռոկեի ապագան շարունակում է անհայտ մնալ

«Բարսելոնայի» գլխավոր Մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարծում է, որ Վիտոր Ռոկեն պատրաստ չէ իր նախագծին, իսկ «Բարսելոնան» կարծում է, որ իրենք շատ վաղ են պայմանագիր կնքել նրա հետ։

«Բետիսն» էլ որոշել է, որ Վիտոր Ռոկեն չի շարունակի ելույթները հաջորդ մրցաշրջանում։ Կատալոնացիները հույս ունեն վաճառել նրան այս ամառ մոտ 25 միլիոն եվրոյով, ներառյալ բոնուսները։ Այս մասին հայտնում է Mundo Deprtivon։