Հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի ապագան մնում է անորոշ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Նշվում է, որ եթե վան Դեյկը չերկարաձգի պայմանագիրը, ապա նոր թիմ գտնելու խնդիր չի ունենա։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, ֆուտբոլիստի իրավիճակը վերահսկում են չորս մեծ ակումբներ՝ «Բավարիան», «Յուվենտուսը», «Ռեալը» և «Բարսելոնան»։
Վիրջիլ վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի սկզբից։ Այս ընթացքում պաշտպանն անցկացրել է 302 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 26 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։