«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Անգլիայի գավաթի 1/16-րդ եզրափակչի «Թոթենհեմի» դեմ խաղում (2։1) իր թիմի ցուցադրած խաղի մասին այն բանից հետո, երբ խաղադաշտ մտան հարձակվող Մարկուս Ռեշֆորդը և կիսապաշտպան Մարկոս Ասենսիոն։
«Ինչպես մենք խաղացինք վերջին 30 րոպեներին Մարկո Ասենսիոյի և Մարկուս Ռեշֆորդի հետ շատ լավն էր, քանի որ մենք պետք է նորից ստեղծենք և կառուցենք մեր թիմը, հնարավորինս արագ առաջընթաց գրանցենք՝ հասնելով արդյունքների», – Էմերիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպման հաշիվը երկրորդ րոպեին բացեց «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսին։ 65-րդ րոպեին Մորգան Ռոջերսը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ 90+1 րոպեին գոլի հեղինակ է դարձել «Թոթենհեմի» հարձակվող Մատիս Տելը։