Թիերի Անրի․ «Հիմա սա այն «Բարսելոնան» է, որից վախենում են բոլորը»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին կիսվել է այս մրցաշրջանում կատալոնացիների խաղի վերաբերյալ իր մեկնաբանություններով։

««Բարսելոնան» չեմպիոնական ոգի ունի։ Նրանք գիտեն, թե երբ պետք է ճնշել, երբ հարձակվել և երբ ետ քաշվել և պարզապես հաղթել։ Հիմա սա այն «Բարսելոնան» է, որից վախենում են բոլորը»,- Անրիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

23 տուրից հետո «Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 48 միավորով։ Կատալոնական թիմի և առաջատարի միջև տարբերությունն ընդամենը երկու միավոր է։