Լոնդոնի «Արսենալի», «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար հարձակվող Թիերի Անրին նշել է երկու ֆուտբոլիստի, որոնց հետ կցանկանար խաղալ նույն թիմի կազմում։
«Կցանկանայի նույն թիմում Դրոգբայի և Անելկայի հետ: Ես կցանկանայի խաղալ Անելկայի հետ «Արսենալում»։ Օրերս տեսա Դրոգբային և ասացի. պատկերացրու, եթե մենք միասին խաղայինք:
Նա չէր սիրում լքել տուգանային հարապարակը, բայց ես ավելի ակտիվ էի, վազում էի ամբողջ դաշտով մեկ։ Դա հիանալի կլիներ։ Ափոսոսում եմ, որ չեմ կարողացել խաղալ նրանց հետ»,- Sky Sports-ի հետ զրույցում ասել է Անրին: