Անգլիական գրանդը ցանկանում է գնել Վիկտոր Գյոկերեսին

Շվեդիայի հավաքականի և Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։

Ինչպես հայտնում է Todofichajes պորտալը, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ «Զինագործները» ցանկանում են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հարձակվող ձեռք բերել։ Անգլիացիները պատրաստ են Գյոկերեսի համար վճարել 65 մլն եվրո։

Վիկտորը պորտուգալական ակումբում հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Կողմերի միջև աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականի հունիսի վերջին։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 20 հանդիպում, դարձել 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։