Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդ դե Բուրը խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի խաղի մասին։
22-ամյա իսպանացին գոլային փոխանցում կատարեց Լա Լիգայում կիրակի օրը կայացած «Սևիլիայի» դեմ խաղում, որն ավարտվեց Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի հաղթանակով՝ 4:1 հաշվով:
«Նույնիսկ եթե դու «Բարսելոնայի» երկրպագու չես, չի կարող Պեդրիի խաղը քեզ դուր չգալ։ Ֆուտբոլն ավելի ֆիզիկական է դարձել, բայց այս տեսակի խաղացողների համար միշտ տեղ կգտնվի»,- դե Բուրի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը, ով 1999-ից 2001 թվականներին հանդես է եկել կատալոնական սուպերակումբում։
Պեդրին Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 22 խաղում դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։