Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Օրելիեն Չուամենին կարող է հեռանալ Արքայական ակումբից 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին հաղորդվում է Todofichaes-ը։

ՊՍԺ-ն ցանկանում է կիսապաշտպանին տեսնել իր շարքերում։ Մադրիդի «Ռեալը» կարող է համաձայնել վաճառել Օրելիենին, եթե նրա համար առաջարկեն մոտ 80 միլիոն եվրո։ 25-ամյա խաղացողը պայմանագրով կապված է «Լոս Բլանկոսի» հետ մինչև 2028 թվականի հունիսի վերջը:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Օրելիենը անցկացրել է 18 հանդիպում։ Ֆրանսիացին մադրիդյան գրանդի գույները պաշտպանում է 2022 թվականի ամառվանից։