Ռաֆինյան՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին

«Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյան դեմ է արտահայտվել անցյալ ամառ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին լուրերին:

«Ես միշտ կենտրոնացած եմ եղել միայն «Բարսելոնայի» վրա։ Ես զգացի ակումբի մարդկանց վստահությունը, գիտեի իմ արժեքը և այն, ինչ դեռ կարող եմ տալ «Բարսելոնային», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

2024/25 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Ռաֆինյայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: