Ռաֆինյա․ «Եթե նա չլիներ, ես չէի կրի այս մարզաշապիկը»

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան խոստովանել է, որ հենց Չավի Էրնանդեսն է իրեն համոզել տեղափոխվել կատալոնական ակումբ։

«Եթե նա չլիներ, ես չէի կրի այս մարզաշապիկը: Նա ինձ համոզեց, որ կարող եմ թիմի համար կարևոր խաղացող դառնալ»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում L’Équipé-ն։

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 24 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։