«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան հայտնել է, թե ով է իրեն բերել կատալոնական ակումբ։
«Եթե Չավին չլիներ, ես այստեղ չէի լինի։ Չավին ինձ համոզեց, որ կարող եմ ծաղկել «Բարսելոնայում»», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ը։
Այս մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։