Պեպ Գվարդիոլան պատասխանել է Նիկո Գոնսալեսի` «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայում խաղալու հնարավորության մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը կխաղա Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի 1/16-րդ եզրափակչի՝ «Լեյթոն Օրիենտի» դեմ «Քաղաքայինների» կազմում իր նորամուտի խաղում։

«Պատրա՞ստ է Նիկոն դիմակայել «Ռեալին». Հուսով եմ, որ այդպես է։ Մենք դեռ մի քանի օր ունենք որոշելու, թե արդյոք նա կարող է խաղալ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթին» փետրվարի 4-ին հայտարարեց Նիկո Գոնսալեսի «Պորտուից» տեղափոխության մասին։