ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն անցյալ ամսվա արդյունքներով ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Հունվարին եզրային հարձակվողը փարիզյան գրանդի կազմում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի հեղինակ։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը 19 հանդիպում է անցկացրել, դառնալով՝ 16 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Լիգա 1-ի 21 տուրից հետո ՊՍԺ-ն ունի 53 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։