Կոլումբիայում կայծակը 5 մարդու կյանք է խլել ֆուտբոլային խաղի ժամանակ

Կոլումբիայում տարածաշրջանային մրցաշարում կայծակի հարվածի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ չորս ֆուտբոլիստուհի։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ֆուտբոլիստները փոթորկից պատսպարվել են ծառի տակ։ Մի մարդ էլ մահացել է հիվանդանոցում։

Բացի այդ, ևս երկու տուժած կանայք ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։