Պեպ Գվարդիոլա․ «Նա ասես փողոցից լինի»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովել է Ջեկ Գրիլիշին վերջին խաղում ցուցադրած խաղի համար։

29-ամյա խաղացողը սկզբից մինչև վերջ խաղաց Անգլիայի գավաթի վերջին խաղում «Լեյթոնի» դեմ (2-1)՝ կատարելով գոլային փոխանցում:

«Մեր երկու եզրայիններն էլ Գրեալիշը, և Սավիոն փայլուն էին խաղում այդ խաղում, նրանք հնարավորություններ ստեղծեցին: Ես ուրախ եմ Ջեքի համար:

Ֆուտբոլիստների մեծ մասը չափազանց ակադեմիական է մեր՝ մարզիչների պատճառով։ Ջեքը նրանցից է, ով դուրս է գալիս մարզադաշտ և կռվում, նա կարծես փողոցից լինի»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Gazeta.Ru-ն՝ հղում անելով «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությանը։