Հայտնի է դարձել, թե երբ բուժզննում կանցնի «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Սևիլիայի» հետ վերջին հանդիպման առաջին խաղակեսում (4։1), ինչի պատճառով էլ ստիպված էր լքել խաղադաշտը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Արաուխոն այսօր հետազոտության կենթարկվի, որի ժամանակ պետք է պարզ լինի, թե որքան ժամանակով է նա բացակայելու կոճի վնասվածքի պատճառով։
Հարկ է նշել, որ այս մրցաշրջանում Արաուխոն բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը ութ հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։