«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է Անգլիայի գավաթի «Լեսթերի» դեմ խաղում (2:1) իր գոլի մասին:
«Ես ուրախ եմ թիմին օգնելու համար, փորձում եմ այս ակումբը վերադարձնել այնտեղ, որտեղ այն եղել է: Այս պահին մենք այնտեղ չենք, որտեղ պետք է լինենք»,- Մագուայրի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
24 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է՝ ընդամենը 29 միավորով։