«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Ա Սերիայի 24-րդ տուրի «Ուդինեզեի» հետ խաղում գրանցված ոչ-ոքին (1։1)։
«Ես չեմ կարող ավելին խնդրել տղաներից, ովքեր արտասովոր բան են անում։ Հակառակ դեպքում, դուք վտանգում եք գերտաքացնել ձեր մեքենան և վնասել շարժիչը։ Եթե ինչ-որ մեկը հիասթափված է երկու ոչ-ոքիներից, ապա դա իմ խնդիրը չէ…», – Կոնտեի խոսքերը մեջբերում է Sky Sport-ը։
Ա Սերիայի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլին», որը 24 խաղից հետո ունի 55 միավոր։ «Ուդինեզեն» նույնքան խաղերից հետո 30 միավորով 10-րդ տեղում է։