Անգլիական «Լիդսը» դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին «Կրասնոդարից» գնելու տարբերակը։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական թիմի ղեկավարությունը դիտարկում է 24-ամյա Էդուարդ Սպերցյանի թեկնածությունը որպես ուժեղացում՝ պայմանով, որ Չեմպիոնշիփի թիմին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հաջողվի հայտնվել Պրեմիեր Լիգայում։
Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։