Իսպանական «Սևիլիայի» ֆուտբոլիստ Ռուբեն Վարգասը խոսել է «Բարսելոնայի» դեմ սպասվող հանդիպման և Լամին Յամալի մասին։
«Ես միշտ ցանկանում եմ խաղալ լավագույնների դեմ, իսկ «Բարսելոնան» հիանալի թիմ է, նրանք լավ են հանդես գալիս այս մրցաշրջանում: Բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, և մենք ամեն ինչ կանենք հաղթելու համար։
Եթե Լամինը այսպես շարունակի, շատ հեռու կգնա։ Ես չեմ կարող և չեմ ուզում ինձ համեմատել նրա հետ, սա իմ սեփական ճանապարհն է։ Յամալը շատ բարձր որակ ունի, նա խաղում է աշխարհի ուժեղագույն թիմերից մեկում։ Այն, ինչ նա կարողանում է անել 17 տարեկանում, անհավանական է», – ասել է Ռուբեն Վարգասը։