Մադրիդի «Ռեալի» և «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան պատասխանել է այն հարցին, թե ում է համարում ավելի ուժեղ ֆուտբոլիստ՝ Կրիշտիանու Ռոնալդուին, թե Լիոնել Մեսսիին։
«Իմ տեսանկյունից դա Կրիշտիանուն է։ Ես նկատի չունեմ Մեսսիի հանդեպ անհարգալից վերաբերմունք: Զարմանալի է, թե ինչ է նա հասել և շարունակում է հասնել ԱՄՆ-ում: Այնուամենայնիվ, ես ճանաչում եմ Կրիշտիանուին, քանի որ նրա հետ յոթ տարի խաղացել եմ «Ռեալում» և «Յուվենտուսում»:
Ես նրան լավ եմ ճանաչում, ուստի 100%-ով Ռոնալդուի կողմից եմ, բայց հարգում եմ Մեսսիին»,- Խեդիրայի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը։
Խեդիրան և Ռոնալդուն միասին խաղացել են «Լոս Բլանկոսում» 2010-ից 2015 թվականներին։ Ֆուտբոլիստները «Յուվենտուսում» հանդես են եկել 2018-ից 2021 թվականներին։