«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը աջակցում է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին։
«Այս պահին մենք վատ վիճակում ենք։ Միաժամանակ ուզում եմ ասել, որ ինձ դուր է գալիս Ամորիմի աշխատանքը։ Ժամանակ հատկացնելով՝ նա «Յունայթեդին» կվերադարձնի դեպի բարձունքներ: Հիմա ակումբը հեռու է նախկին փառքից»։ Ուելսցու խոսքերը հայտնում է The Sun-ը
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղը: Հաջորդ հանդիպումը մանկունիանցիները կանցկացնեն փետրվարի 16-ին Լոնդոնի «Թոթենհեմի» հետ: