Մադրիդի «Ռեալը» ու Մադրիդի «Ատլետիկոն» կրկնել են դերբիների պատմության մեջ վատագույն արդյունքը 2023/2004 մրցաշրջանում առաջադեմ վիճակագրություն ներմուծելուց հետո՝ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղի առաջին խաղակեսում (1:1) դարպասին հարվածների քանակով։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու թիմերն էլ 45 րոպեում ընդամենը մեկ հարված են կատարել դարպասին։ Դա «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի 11 մետրանոցն էր, որը ավարտվեց գոլով: «Սերուցքայինները» ոչ մի նման փորձ չեն արել:
Մադրիդյան գրանդների դիմակայության վերջին 22 տարիների ընթացքում դա տեղի է ունեցել միայն մեկ անգամ՝ 2017 թվականի նոյեմբերին՝ 2017/2018 թվականների Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում։ Այդ հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ առաջին խաղակեսում ֆուտբոլիստները միայն մեկ հարված կատարեցին դարպասին։
23 խաղից հետո Մադրիդի «Ռեալը» 50 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Ատլետիկոն» 49 միավորով երկրորդ տեղում է: