Ռաֆինյան՝ այս մրցաշրջանում ունեցած սպասելիքների մասին

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է այս մրցաշրջանում թիմի արդյունքների մասին։

«Այս մրցաշրջանում մենք լավ խաղեր ենք անցկացրել։ Հատկապես Չեմպիոնների լիգայում, բայց Լա լիգայում մենք մի փոքր ավելի վատ ենք հանդես եկել։ Չնայած դրան, մենք մինչև վերջ կպայքարենք տիտղոսի համար»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Այս մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 23 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։