Հայկական «Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն անցած տարվա վերջում ստացած ծանր վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել թիմի կազմում:
Քատարում անցկացվող հավաքի ժամանակ «Նոան» վերջին ստուգողական խաղն է անցկացրել՝ մրցելով «Ահլի Սանաայի» հետ։ Մեր հավքականի դարպասապահը դուրս է եկել փոխարինման: Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
«Նոայի» մամուլի ծառայությունն անդրադարձել է Օգնյեն Չանչարևիչի վերադարձին․
«Սպասում ենք քո սեյվերին արդեն Հայաստանում, Չանի»,- ասվում է «Նոայի» հաղորդագրության մեջ: