Նոր տեղեկություն Ֆրենկի դե Յոնգի ապագայի վերաբերյալ

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան հոլանդացի Ֆրենկի դե Յոնգի հետ։ Այս մասին հայտնում է Esport3-ը։

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» ցանկանում է որքան հնարավոր է շուտ երկարաձգել Ֆրենկի դե Յոնգի հետ պայմանագիրը, իսկ խաղացողը արդեն բաց է գործարքի կետերը քննարկելու համար, քանի որ նա զգում է, որ վաստակել է Հանսի Ֆլիկի վստահությունը։ Ինչ վերաբերում է հոլանդացու աշխատավարձի չափին, դեռ ոչ մի տեղեկություն չկա։

Հիշեցնենք, որ Դե Յոնգը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2019 թվականից։