Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հարձակվող Մատիս Տելը «Բավարիայից» վարձավճարով տեղափոխվեց «Թոթենհեմ»: Միաժամանակ մամուլը ֆրանսիացի ֆուտբոլիստին կապում էր այլ ակումբների, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Ինչպես հաղորդում է The Sun-ը, Տելը դեռ կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում», բայց ամռանը։ Այսպիսով, 19-ամյա ֆրանսիացին արդեն չի բացառում նման սցենարը։
Նշենք, որ Մատիս Տելն արդեն իր նորամուտը նշել է «Թոթենհեմի» կազմում Անգլիայի լիգայի գավաթի «Լիվերպուլի» դեմ խաղում։