Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Լուկաս Վասկեսը 23-րդ տուրի դերբիում՝ «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո, անդրադարձել է մրցավարության մասին իրեն ուղղված հարցին:
«Եթե ես խոսեմ այդ մասին, խնդիրներ կունենամ», — ասել է Վասկեսը Madrid Zone-ի հետ զրույցում:
Ավելի վաղ «Ռեալի» ակումբային հեռուստատեսությունը քննադատել էր հանդիպման մրցավարությանը՝ հատկապես 34-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցի համար, երբ Օրելիեն Չուամենին խախտել էր կանոնները «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Սամուել Լինոյի նկատմամբ: