«Լիվերպուլը» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին փոխարինող է գտել

«Լիվերպուլը» գտել է պաշտպանի, ով կարող է փոխարինել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին աջ պաշտպանի դիրքում: Անգլիացին մոտ է Մադրիդի «Ռեալին» միանալուն 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, մերսիսայդյան ակումբը Տրենտին փոխարինելու համար ցանկանում է պայմանագիր կնքել «Չելսիի» 21-ամյա եզրային պաշտպան Մալո Գուստոյի հետ։

Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո, նա պայմանագրային պարտավորություններ ունի լոնդոնցիների հետ մինչև 2030 թվականի կեսերը:

Ընթացիկ մրցաշրջանում Գուստոն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 20 հանդիպում։