«Լիվերպուլը» հետաքրքրված է կատալոնական ակումբի եզրային պաշտպանի ծառայութուններով

«Ժիրոնայի» ձախ պաշտպան Միգել Գուտյերեսը կարող է իսպանական Լա լիգայից տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա պաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Պրեմիեր լիգայի առաջատարը մրցաշրջանի ավարտին կփորձի ձեռք բերել իսպանացուն։

Պոտենցիալ գործարքը գնահատվում է 35 մլն եվրո։ Գուտյերեսի գործող պայմանագիրը «Ժիրոնայի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Միգելը անցկացրել է 20 հանդիպում։ Պաշտպանը խփել է մեկ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։