Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին պահանջված է Թուրքիայի առաջնության ակումբների շրջանում։ Այս մասին հայտնում է AS-ն։

Ըստ աղբյուրի՝ Ստամբուլի «Ֆեներբախչեն» ցանկանում է ձեռք բերել իսպանացուն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անսուով հետաքրքրված է թուրքական մեկ այլ թոփ ակումբ՝ «Բեշիքթաշը»:

Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել Ֆատիին վարձակալելու հարցը, սակայն ինքը՝ հարձակվողը, չի ցանկանում հեռանալ կատալոնական գրանդից։

Թուրքիայում տրանսֆերային պատուհանը բաց է մինչև փետրվարի 11-ը։