Ջամալ Մուսիալան իսպանական գրանդի երազանքի ֆուտբոլիստն է

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Կատալոնիայի ռադիոն։

Աղբյուրի համաձայն՝ Մուսիալան «Բարսելոնայի» երազանքն է, սակայն ակումբում տեղյակ են, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելը շատ դժվար է լինելու։ Չնայած դրան, կատալոնացիները կփորձեն ձեռք բերել 21-ամյա կիսապաշտպանին։

Այս մրցաշրջանում Մուսիալան բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Գերմանացու աշխատանքային պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։