«Չելսիի» հարձակվող Ջեյդոն Սանչոն խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ես շատ ուժեղ խաղացողների հետ եմ խաղացել, բայց եթե ընտրեմ մեկին, դա կլինի Կրիշտիանու Ռոնալդուն: Այն ամենը, ինչ նա ասում է իր հարցազրույցներում, ճիշտ է. Ինձ համար պատիվ էր խաղալ նրա հետ։
«Նրա մտածելակերպը, մարզվելը, խաղերին դուրս գալն իսկապես ոգեշնչող էր»,- ասել է «Չելսիի» եզրային հարձակվողը Sky Sports-ին: