Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Մարկ-Անդրե տեր Շտեգենը

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է ապաքինվել ավելի շուտ, քան սպասվում էր:

Գերմանացին Մարկ-Անդրե տեր Շտեգենը խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի վերջից։ Այն ժամանակ սպասվում էր, որ գերմանացին բաց կթողնի 8-9 ամիս, սակայն այժմ հայտնի է դարձել, որ տեր Շտեգենի ապաքինումը սպասվածից արագ է ընթանում։ Դարպասապահը կարող է խաղադաշտ վերադառնալ մայիսին։

Հիշեցնենք, որ կատալոնացիների ավագը պատրել էր ծնկի խաչաձև կապանները։