«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է թիմի վինգեր Անսու Ֆատիի մասին մեկնաբանությունով։
«Անսու Ֆաթին իրեն լավ է զգում, նա առաջադիմում է այն հարցում, ինչ մենք նրան խնդրում ենք, և ընդհանրապես անընդհատ զարգանում է։ Կարծում եմ՝ Ֆատին ճիշտ ուղու վրա է,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ֆատին բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել ութ խաղում, սակայն չի կարողացել գոլ խփել կամ կատարել գոլային փոխանցում։