«Լիվերպուլը» ցանկանում է ուժեղացնել կազմը։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, մերսիսայդյան ակումբը ուշադիր հետևում է «Ֆեյենորդի» պաշտպան Դավիդ Հանցկոյին:
Մերսիսայդցիները կարող են 27-ամյա սլովակին պայմանագիր կնքել այս ամառ: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը շատ լավ է ճանաչում Դավիդ Հանցկոյին «Ֆեյենորդում» անցկացրած տարիներից:
Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները սլովակ պաշտպանին գնահատում են 35 միլիոն եվրո։
2024/2025 մրցաշրջանում Դավիդ Հանցկոն անցկացրել է 31 պաշտոնական հանդիպում՝ դառնալով երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։