Տեղեկություններ են ի հայտ եկել «Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատիի ապագայի մասին։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 22-ամյա ֆուտբոլիստը ամբողջությամբ կենտրոնացած է «Բարսելոնայում» մինչև մրցաշրջանի ավարտ խաղալու վրա, իսկ ամռանը պատրաստ կլինի մտածել ակումբային գրանցումը փոխելու մասին։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։