Անգլիայի գավաթի խաղարկության «Լեյթոն Օրիենտ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվեց գրանդի 1։2 հաշվով հաղթանակով։
Խաղի հաշիվը բացվեց Ստեֆան Օրտեգայի ինքնագոլից հետո, իսկ պատասխան գոլը քաղաքայինները խփեցին 56-րդ րոպեին Աբդուկոդիր Խուսանովի ջանքերով։ Կևին դե Բրույնեն 79-րդ րոպեին առաջ մղեց «Մանչեսթեր Սիթիին»՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։