Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կիսվել է վնասվածքից վերադարձի մասին իր կարծիքով։
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Ատլետիկոյի» հետ վերջին խաղում (1:1) Կամավինգան փոխարինման է դուրս եկել հիմնական ժամանակի ավարտից տասը րոպե առաջ։
«Ուրախ եմ վերադառնալու համար»,- գրել է ֆրանսիացի կիսապաշտպանը սոցցանցերից մեկի իր էջում։
Այս մրցաշրջանում Կամավինգան բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։