Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Դարիո Էսուգուն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի բարձրակարգ ակումբում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա հենակետային կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Ազնվականները ցանկանում են գործարքն ավարտին հասցնել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Էսսուգուն այժմ վարձավճարով հանդես է գալիս իսպանական «Լաս Պալմասում»:
Կիսապաշտպանի պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Transfermarkt-ի փորձագետները նրա արժեքը գնահատում են ութ միլիոն եվրո։