Դարպասապահ Կաոմհին Կելեհերն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Լիվերպուլից»։ Ինչպես հաղորդում է Transfer News Live, 26-ամյա իռլանդացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում հինգ ակումբներ։
Այդ ակումբներն են՝ «Չելսին», «Սելթիկը», «Նոթինգհեմ Ֆորեստը», «Բորնմութը» և «Նյուքասլը»: Կելեհերը «Լիվերպուլի» երկրորդ դարպասապահն է Ալիսսոնից հետո: Գեորգի Մամարդաշվիլին ամռանը կտեղափոխվի մերսիսայդյան ակումբ, ուստի Կելեհերը առաջին համարը դառնալու քիչ շանսեր ունի, նույնիսկ եթե Ալիսսոնը հեռանա:
2024/2025 մրցաշրջանում Կաոմհին Կելեհերը անցկացրել է 16 հանդիպում, որոնցում բաց է թողել 14 գոլ։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը դարպասապահին գնահատում է 22 միլիոն եվրո։