«Բարսելոնան» հետաքրքրված է «Լիվերպուլի» աստղի ծառայություններով

«Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը գրավում է «Բարսելոնայի» ուշադրությունը, հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական գրանդը հետաքրքրված է 33-ամյա ֆուտբոլիստով, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը, և դիտարկում են նրա տեղափոխությունը։

Որպեսզի գործարքը կայանա, «բլաուգրանան» պետք է ազատվի ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյից, ով գրավում է Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբների ուշադրությունը:

Վիրջիլ վան Դեյկն ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակով անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։