«Բարսելոնան» կարող է աստղային տրանսֆեր իրականացնել

Կատալոնական «Բարսելոնան» կարող է ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը՝ բարձրակարգ պաշտպանին թիմ հրավիրելով: Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Լրագրողների տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» հետաքրքրված են «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկով։ «Բարսան» հույս ունի ավարտին հասցնել ֆուտբոլիստի տրանսֆերը ընթացիկ մրցաշրջանի ավարտին, երբ նա դառնա ազատ գործակալ:

Կատալոնական գրանդի կազմում վան Դեյկը կարող է փոխարինել ուրուգվայցի Ռոնալդ Արաուխոյին, ում ցանկանում են Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ: Այս մրցաշրջանում Վիրջիլը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։