«Բարսելոնան» և «Միլանը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Կատալոնական «Բարսելոնան» և «Միլանը» կարող են փոխանակվել հարձակվողական ոճի խաղացողներով, հայտնում է El Nacional-ը։ Լրագրողների տեղեկություններով՝ պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեաուն կարող է համալրել «Բարսելոնայի» կազմը։

«Բարսելոնան» չի կարողանա գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը, քանի որ նրա շուկայական արժեքը կազմում է մոտ 100 միլիոն եվրո:

Կատալոնացիները հույս ունեն գործարքի մեջ ներգրավել հարձակվող Ֆերան Տորեսին: Հարկ է նշել, որ Ռաֆայել Լեաուի հետ պայմանագիր կնքելը Ժոան Լապորտայի առաջնահերթ նպատակներից է։