«Ատլետիկոն» Անտուան Գրիզմանին փոխարինող է գտել

«Քրիսթալ Փելասի» հարձակվող Ժան Ֆիլիպ Մաետան կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում։

Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է 27-ամյա ֆրանսիացու ծառայություններով: Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Մատետային դիտարկում է որպես ծերացող Անտուան ​​Գրիզմանի պոտենցիալ փոխարինող։

Ընթացիկ մրցաշրջանում Մաետան 28 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ բոլոր մրցաշարերում։ Ֆրանսիացու գործող պայմանագիրը «Քրիսթալ Փելասի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը:

Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 20 միլիոն եվրո: