«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Բորուսիայի» հարձակվողին

Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Կարիմ Ադեյեմին գրավել է Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբներից մեկի ուշադրությունը։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողին ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալը»: «Զինագործների» մարզիչ Միկել Արտետան անձամբ է հետաքրքրված գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով:

23-ամյա խաղացողի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։ Կարիմը դորտմունդյան ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականի կեսերը: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ադեյեմին մասնակցել է 12 հանդիպման, խփել է երկու գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։