«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պատասխանել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին հարցին։
33-ամյա հոլանդացու գործող պայմանագիրը մերսիսայդցիների հետ նախատեսված է մինչև ամառ։
«Ես պատկերացում չունեմ, թե ինչ է բերելու ապագան։ Նա, ով ասում է, որ ինչ-որ բան գիտի, նա ընդհանրապես ոչինչ չգիտի» – Վան Դեյկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում Վան Դեյկը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից։