Շաբաթ երեկոյան իսպանական Լա Լիգայում կկայանա մադրիդյան դերբին՝ «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո»։ Ինչպես հաղորդում է Marca-ն, «սերուցքայինների» մարզչական շտաբը խաղից առաջ «Ատլետիկոյի» գործողություններն անհեթեթ է համարում։
Ավելի վաղ «Ատլետիկոն» աջակցել է իսպանացի մրցավարներին և ծաղրել Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստաընկերությանը, որը պարբերաբար քննադատում է մրցավարներին և սխալներ գտնում իր թիմի հանդիպումներում։
«Ռեալ» – «Ատլետիկո» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: