ՊՍԺ-ն երկարաձգել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և 3 ֆուտբոլիստների հետ

ՊՍԺ-ն պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ։ 54-ամյա իսպանացի մասնագետի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

Բացի այդ, փարիզյան ակումբը նոր պայմանագրեր է կնքել մինչև 2029 թվականը պաշտպաններ Աշրաֆ Հակիմիի և Նունո Մենդեշի, ինչպես նաև կիսապաշտպան Վիտինյայի հետ։

Լուիս Էնրիկեի նախորդ պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված էր մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։