Հայտնի է Ա Սերիայի հունվար ամսվա լավագույն մարզչի անունը

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ճանաչվել է Ա Սերիայի հունվար ամսվա լավագույն մարզիչ։

Հունվարին նեապոլական ակումբը հաղթել է բոլոր չորս հանդիպումներում՝ արտագնա խաղում ջախջախեցին «Ֆիորենտինային» (3։0), տանը հաղթեցին «Վերոնային» (2։0), արտագնա խաղում հաղթեցին «Ատալանտային» (3։2) և «Յուվենտուսին» (2։1)։

Հիշեցնենք, որ «Նապոլին» 23 խաղից հետո 54 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։